Ղրիմի թաթարները Ռուսաստանին սպառնացել են ջիհադով
Նմանատիպ
Ղրիմի թաթարների առաջնորդներից Մուստաֆա Ջեմիլեւը հայտարարել է, որ Ղրիմի բռնակցման դեպքում Ռուսաստանը կհայտնվի արյունալի չեչենական հակամարտության մեջ, եւ որ որոշ ծայրահեղական թաթարներ ռուսական զորքերին սպառնում են ջիհադով (իսլամի սրբազան պատերազմ): Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ղրիմցի թաթար առաջնորդը հայտնել է անգլիական Financial Times թերթի հետ զրույցում:
«Մենք ունենք իսլամիստներ, վահաբիներ, սալաֆիտներ…խմբավորումներ, որոնք Սիրիայում կռվել են կառավարական ուժերի դեմ: Նրանք ասում են, որ մեր հողը ոտք է դրել թշնամին, եւ մենք պատրաստ ենք», -հայտարարել է Ղրիմցի թաթարների խորհրդի նախկին առաջնորդը:
Թերթը նշում է, որ թերակղզին Ռուսաստանին միանալու դեպքում Ղրիմի բնակչության 10 տոկոսը կազմող թաթարները կարող են ապակայունացնել տարածաշրջանը’ ստեղծելով զինված հակամարտություններ: Առկա է նաեւ ճգնաժամի միջազգայնացում. արտասահմանցի ջիհադականները կարող են գալ Ղրիմ եւ տեղացի թաթարների հետ կռվել Ռուսաստանի դեմ, ինչպես դա եղավ 2000-ականների սկզբին Չեչնիայում:
«Ղրիմի թաթարների եւ իսլամիստների միջազգային ցանցի միջեւ կապերն արդեն կարգավորված են: Տեղացի մահմեդականները սիրիական ընդդիմության շարքերում կռվել են Բաշար Ասադի զորքերի դեմ: Նրանցից մեկն անցյալ տարի Հալեպում ահաբեկչական գործողության ժամանակ պայթեցրել էր իրեն», -գրում է բրիտանական թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում