Թուրքիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի դեմ գործողությունների կոմիտե է ստեղծել
Նմանատիպ
Թուրքիայի կառավարությունում ստեղծվել է հատուկ կոմիտե, որը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական կողմի իրագործելիք միջոցառումների դեմ գործողություններով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Թուրքիայի կառավարությունում ստեղծված կոմիտեն գրություն է ուղարկել բոլոր նախարարություններին, որով պահանջել է, որպեսզի վերջիններս գործողությունների ծրագիր կամ առաջարկություններ ներկայացնեն ցեղասպանության իրողության մասին հայկական պնդումների դեմ:
«Կոմիտեի ստեղծումը նախաձեռնել են Թուրքիայի եվրաինտեգրման հարցերի, արտաքին գործերի նախարարությունները եւ թուրքական կառավարության խորհրդականները: Այդ ձեռնարկման նպատակը հայկական կողմի իրականացնելիք գործողությունների կամ դրանց ազդեցությունների չեզոքացումն է»,- գրել է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում