Ուկրաինան չի փոխել ԱՊՀ-ն նախագահելու ծրագրերը
Նմանատիպ
ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հուսով Է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները բացասաբար չեն ազդի ԱՊՀ-ում նրա գործունեության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ:
«Առայժմ Համագործակցությունում Ուկրաինայի նախագահության բոլոր միջոցառումներն ընթանում են պլանի համաձայն: Դրանց փոփոխման կամ շտկման վերաբերյալ Կիեւից որեւԷ առաջարկություն չի ստացվել»,-ընդգծել Է Լեբեդեւը:
Նա հայտնել Է, որ ԱՊՀ-ի երկրների մեծ մասը չի համաձայնել մարտի 12-ին Կիեւում ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի անցկացմանը, որը նախաձեռնել Էր Ուկրաինան:
«Նախօրյակին Համագործակցության մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստում այդ հարցի շուրջ տեղի Է ունեցել տեւական քննարկում, ինչից հետո առաջարկվել Է Ուկրաինայում ստեղծված իրադրությունը քննարկելու համար հանդիպումն ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով անցկացնել մարտի 14-ին Մինսկում: Կարեւոր Է, որ այդ որոշումն ստորագրել Է Համագործակցության կոորդինացիոն ինստիտուտներին առընթեր Կիեւի մշտական լիազոր ներկայացուցիչ Իվան Բունեչկոն»,-ասել Է Լեբեդեւը:
Նա հիշեցրել Է, որ Ուկրաինայի նախագահության հաստատված պլանի շրջանակներում Մինսկում արդեն տեղի Է ունեցել մշտական ներկայացուցիչների երեք նիստ, իսկ Մոսկվայում երկու անգամ անցկացվել Է ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ: «Նույն այդ պլանի համաձայն, մարտի 14-ին նշանակված Է ԱՊՀ-ի տնտեսական խորհրդի նիստի, ինչպես նաեւ «ԱՊՀ-ն եւ փոխգործակցության նոր ձեւաչափերը» միջազգային տնտեսական համաժողովի անցկացումը:
Ապրիլի 4-ին Մոսկվայում պետք Է տեղի ունենա ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը»,-հավելել Է Լեբեդեւը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում