ԽՍՀՄ-ի վերականգնումն ամենամեծ սպառնալիքն Է արդի աշխարհի համար. Յացենյուկ
Նմանատիպ
Արդի աշխարհի համար ամենավտանգավոր սցենարը կարող Է դառնալ Խորհրդային Միության վերականգնումը: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում (Վաշինգիտոն), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:
«Մի քանի տարի առաջ Պուտինն ասել Է, որ անցյալ հարյուրամյակի ամենամեծ աղետը Խորհրդային Միության տրոհումն Էր: Ես կնշեի, որ այս հարյուրամյակի ամենամեծ աղետը կլիներ Խորհրդային Միության վերականգնումը»,- ասել Է Յացենյուկը:
Վարչապետը համոզմունք Է հայտնել, որ «այս կամ այն ձեւով Ղրիմին տիրանալու» ՌԴ-ի նախագահի պլաններն սպառնալիք են ներկայացնում Ուկրանիայի համար: Սակայն, նրա կարծիքով՝ իրավիճակը կարող Է ավելի հեռուն գնալ: «Դա կախված կլինի Պուտինի անձնական նպատակներից»,- նշել Է Յացենյուկը:
Այս առնչությամբ նա շնորհակալություն Է հայտնել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը Ուկրաինային օժանդակելու եւ օգնելու համար: «Մենք ստացել ենք շատ հստակ հայտարարություն, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի աջակցեն Ուկրաինայի ժողովրդին եւ պահպանեն Ուկրաինան: Հիանալի Է, որ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները խոսում են միաձայն»,- նշել Է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում