Ուկրաինայի խորհրդարանը դիմել Է ՄԱԿ-ին՝ «Ղրիմի իրադրությունը քննարկելու» կոչով
Նմանատիպ
Ուկրաինայի խորհրդարանը դիմել Է ՄԱԿ-ին՝ «Ղրիմի Ինքնավար Հանրապետության իրադրությունը քննարկելու» կոչով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս դիմումը պաշտպանել Է 250 պատգամավոր:
«Դրա հետ մեկտեղ, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված ինքնապաշտպանության իրավունքով (հոդված 51) Ուկրաինան իրեն իրավունք Է վերապահում անհրաժեշտության դեպքում օգնության համար դիմել ցանկացած պետության կամ հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգի՝ իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը վերականգնելու համար»,-նշվում Է փաստաթղթում:
«ՄԵր դիմումը հիմք կտա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նստաշրջան անցկացնելու համար»,-Գերագույն ռադայում ասել Է «Բատկիվշչինա» խմբակցության փոխղեկավար, Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Տարասյուկը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում