Կարգելվի Տուրչինովի եւ Յացենյուկի մուտքը Ղրիմ
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահի պաշոնակատար Ալեքսանդր Տուրչինիովի, երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի եւ «նացիստական կարգախոսների մյուս քարոզիչների» մուտքը Ղրիմ կարգելվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ ասել Է Ինքնավար Հանրապետության խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը:
«Անհրաժեշտ Է կազմել այն անբարեհույս անձանց ցուցակը, որոնք մոտ ապագայում չպետք Է հատեն մեր սահմանը եւ մտնեն Ղրիմի տարածք: Դրանք այն մարդիկ են, ովքեր կապված են միլիցիայի եւ «Բերկուտի» ծանակման հետ, նրանք, ովքեր քարոզում են նացիստական կարգախոսներ, եւ նրանք, ովքեր հրապարակավ համակրում են նրանց»,- ասել Է քաղաքական գործիչը:
Պատասխանելով այն հարցին, թե այդ ցուցակների մեջ կմտնեն արդյոք Տուրչինովը եւ Յացենյուկը, Կոնստանտինովը պատասխանել Է. «Կմտնեն, այո՛: Նրանք Ղրիմի համար մեռած են մեր մարդկանց, «Բերկուտի» մարտիկների մահվանից հետո: Նրանց Ղրիմ չեն թողնի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում