ՀԱՊԿ-ն Ռուսաստանը չի դիտում որպես Ուկրաինայի հակամարտության մասնակից. Բորդյուժա
Նմանատիպ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Ռուսաստանը չի դիտում որպես Ուկրաինայի հակամարտության մասնակից եւ ոչ մի կարգի կոլեկտիվ միջոցներ չի պատրաստում ներուկրաինական հակամարտության հակազդման համար: Այս մասին լրագրողներին հայտարարել Է Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Այսօրվա դրությամբ Ուկրաինան չի մտնում ՀԱՊԿ-ի մեջ: Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի կարգի ծրագրեր ՀԱՊԿ-ի շրջանակներում չկան»,- նշել Է նա:
Բորդյուժան նաեւ հայտնել Է, որ Ուկրաինայում աշխատում են ՆԱՏՕ-ի տեղեկատվական պատերազմների փորձագետներ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի որոշ երկրների դեմ:
«Մենք, բնականաբար, հետեւում ենք, թե ինչ Է տեղի ունենում Ուկրաինայի տարածքում: Մենք տեսնում ենք, թե ինչպես Է Ուկրաինայի տարածությունն օգտագործվում ՀԱՊԿ-ի մեջ մտնող որոշ պետությունների վրա տեղակատվական գրոհների համար,- ասել Է նա:- Մենք Ուկրաինայի տարածքում տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների տեղեկատվական հակազդման բնագավառի փորձագետների»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում