Սիրիացիները հնարավոր է դառնան աշխարհում ամենամեծ թվով փախստականները
Նմանատիպ
Սիրիական հակամարտությունը պատճառ է դարձել ավելի քան 9 միլիոն սիրիացիների’ իրենց բնակավայրերից հեռանալուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նշել է ՄԱԿ-ի փախստականների հա րցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը՝ ավելացնելով, որ սիրիական հակամարտության երեք տարվա ընթացքում անհավանական մեծ մասշտաբով մարդկային դժբախտություններ են տեղի ունեցել առանց արյունահեղության դադարեցման գործում զգալի հաջողությունների: «Հարևան երկրներում այժմ գտնվում են 2.5 միլիոն սիրիացիներ, սակայն մտավախություն կա, որ աշխարհում փախստականներ ունենալու թվով Սիրիայի ցուցանիշը շուտո վ կգերազանցի Աֆղանստանին», – նշել է Անտոնիո Գուտերեսը՝ ընդգծելով, որ երկրի ներսում ավելի քան 6.5 միլիոն քաղաքացիներ լքել են իրենց բնակավայրերը՝ ավելի անվտանգ վայրեր տեղափոխվելով: Տվյալներ կան նաև այն մասին, որ ընդհանուր առմամբ պատերազմի պատճառով Սիրիայի բնակչության 40 տոկոսը հեռացել է իր բնակավայրից: Գաղթականների մոտավորապես կեսը երեխաներ են:
Եռամյա հակամարտության ընթացքում սիրիացիները 65 հազար հայտ են ներկայացրել Եվրոպայում ապաստան գտնելու համար: Առավել շատ հայտերն ուղղվել են Շվեդիա և Գերմանիա:
Գուտերեսի խոսքով, սիրիական հակամարտության երեք տարվա ընթացքում զոհերի թիվն արդեն գերազանցել է 130 հազարը, որոնցից 10 հազարը երեխաներ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում