Արեւմուտքը ձգտում Է հասնել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների սկսվելուն. Քեմերոն
Նմանատիպ
Արեւմուտքը ձգտում Է հասնել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների սկսվելուն, իսկ եթե դրանք չսկսվեն, Ռուսաստանի նկատմամբ կկիրառվեն այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսք են ակտիվների սառեցումը եւ պաշտոնատար անձանց ուղեւորությունների արգելքները: Այդ մասին մարտի 14-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, որը Լոնդոնում ներկա Է եղել թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի գործնական նա? ?աճաշին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ինչպես ճշտել են վարչապետի դիվանատան ներկայացուցիչները, կողմերը քննարկել են «բրիտանա-ամերիկյան ընդհանուր դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ»:
«Մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել, մենք ցանկանում ենք, որ ռուսներն ու ուկրաինացիները միմյանց հետ խոսեն, իսկ եթե նրանք դա չանեն, ապա կլինեն հետեւանքներ»,-նշել Է Քեմերոնը:
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել Է, թե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շատ շնորհակալ Է Ուկրաինայի ճգնաժամի հարցում «Եվրոպայի բռնած կոշտ դիրքի» համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում