Ղրիմում մարտի 17-ը հանգստյան օր են հայտարարել
14/03/2014 19:13
Նմանատիպ
Մարտի 17-ը հանգստյան օր Է հայտարարվել Ղրիմում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ղրիմինֆորմ» գործակալությանը:
«Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահությունը երկուշաբթի օրը՝ մարտի 17-ը, հայտարարել Է հանգստյան օր: Իր որոշումը նախագահությունն ընդունել Է մարտի 14-ի նիստում»,-ասված Է գործակալության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Մարտի 16-ին Ղրիմում համահանրապետական հանրաքվե կկայանա Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի կատարելագործման շուրջ:
Հանրաքվեի անցկացման հանձնաժողովը նախատեսում Է դրա արդյունքներն ամփոփել արդեն մարտի 17-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում