Եվրամիությունը որոշել Է անցնել ձեռքի հեռախոսների համար ունիվերսալ լիցքավորման
Նմանատիպ
Եվրամիությունը որոշում Է ընդունել ձեռքի հեռախոսներ արտադրողներին, որոնք իրենց արտադրանքն իրացնում են Եվրամիության երկրներում, պարտավորեցնել երեք տարվա ընթացքում հասնել ունիվերսալ լիցքավորման սարքերի անցման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հաղորդել Է ֆրանսիական Le Monde թերթը:
Եվրախորհրդարանն այս որոշմանը հավանություն Է տվել նախօրյակին կայացած նիստում:
Եվրամիության անդամ երկրների տարածքում ձեռքի հեռախոսների համար ունիվերսալ լիցքավորում սահմանելու պլանների վերաբերյալ Բրյուսելում հայտարարել Էին տակավին 2011 թվականին: Այն ժամանակ ունվերսալ ստանդարտ հարակցիչը պաշտպանելուն համաձայնել Էին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Samsung-ը, Sony Ericsson-ը, Nokia-ն: Սակայն ի վերջո պլանն այդպես Էլ չհաջողվեց իրագործել:
Monde-ը նշել Է, որ այժմ Եվրահանձնաժողովում պետք Է որոշեն, թե որոնք կլինեն կոնկրետ պահանջները լիցքավորման միասնական սարքի նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում