ԵՄ-ի և Մոլդովայի միջև վիզային ռեժիմը կվերացվի
Նմանատիպ
Եվրոպական Միության խորհուրդը կանաչ լույս է վառել Մոլդովայի քաղաքացիների համար, որը վերաբերում է Եվրամիության և Շենգենյան գոտու երկրներում կարճ ուղևորությունների ժամանակ քաղաքացիների ազատորեն շարժվելուն: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի մայիս ամսին, այս մասին հայտնում է BBC-ին՝ հղում անելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը:
«Վիզայի ազատ ռեժիմը վերաբերում է միայն կենսաչափական անձնագրերի և մինչև 90 օր է շենգենյան տարածքում ճանապարհորդությանը»,- նշվում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Եվրոխորհրդարանը սույն թվականի փետրվարի 27-ին Եվրախորհրդարանը քվեարկեց Եվրամիության և Մոլդովայի միջև վիզային ռեժիմը վերացնելու օգտին:
Իսկ ավելի վաղը 2013 թվականի նոյեմբերի 29-ին Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված Մոլդովան Վիլնյուսի գագաթնաժողովում նախաստորագրել էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:
Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում Մոլդովան օրենսդրական մի շարք փոփոխություններ է կատարել երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում