ԼՂՀ պաշտպանության նախարարն Արցախի բանակը հզոր է համարում, սահմանն` ամուր
Նմանատիպ
Արցախի սահմանն այսօր ամուր է, բանակը’ հզոր ու պատրաստ: Այս մասին մարտի 16-ին Գյումրի կատարած այցի ժամանակ հերթական անգամ հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: «Արցախի բանակը, սկսած 1988 թվականից, մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծել, և դա ժողովրդի մեջ կասկած չի հարուցում: Այսօր բանակն ավելի քան հզոր է և պատրաստ’ ցանկացած խնդիր իրականացնելու: Արցախի բանակն ունի բոլոր հնարավորությունները»,-նշեց նախարարը:
Մովսես Հակոբյանը, պատասխանելով լրագրողների՝ սահմանին ադրբեջանական դիպուկահարների ակտիվության վերաբերյալ հարցին, նշեց, որ դիպուկահարներ միշտ են եղել եւ միշտ էլ արժանի հակահարված են ստացել: «Միշտ գործել են, ստացել արժանի հակահարված, հանգստացել են, ապա նորից գործել, բայց կրկին եղել է հակահարված: Այսօր կարող եմ ասել, որ առաջին գծում իրավիճակը վերահսկելի է: Հայ զինվորը պարտադրողի դերում է, այդպես եղել է, այդպես էլ շարունակվելու է»,-ավելացրեց նախարարը’ վստահեցնելով, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին ադրբեջանական կողմից տեխնիկայի նոր կուտակումներ չեն նկատվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում