Իլհամ Ալիևը կայցելի Իրան
Նմանատիպ
դրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտակա ժամանակներս կայցելի Իրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Րահիմպուրը: Այցելության ժամանակ նախատեսվում է քննարկել Իրանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տնտեսական հարաբեր ությունների և համատեղ ներդրումների հարցերը:
Նշենք , որ Ալիևի վերջին այցելությունն Իրան տեղի էր ունեցել 2009 թվականին, որտեղ նա մասնակցել էր Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովին: Վերջին տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները լարված են: Իրանական կողմը պարբերաբար մեղադրում է Ադրբեջանին Իսրայելի հետ համագործակցելու և իր տարածքում դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ: Իր հերթին Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր տարածքում իրանական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործողությունների մասին, որոնք ուղղված են ընդդեմ Իսրայելի և ԱՄՆ-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում