Ղրիմի Գերագույն խորհուրդը վերանվանվել Է հանրապետության Պետխորհուրդ
Նմանատիպ
Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը վերանվանվել Է հանրապետության Պետխորհուրդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 17-ին հաղորդել Է տարածաշրջանի Գերագույն խորհրդի մամուլի կենտրոնը:
«Գերագույն խորհրդի արտահերթ լիագումար նիստում ընդունված փաստաթղթում նշվում Է, որ «Ուկրաինայի կազմից Ղրիմի Հանրապետության դուրս գալու եւ անկախ պետություն հռչակվելու կապակցությամբ» Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադան որոշում Է Ղրիմի Հանրապետության ներկայացուցչական մարմինը Ղրիմի Հանրապետության անկախության հռչակման օրվանից վերանվանել Ղրիմի Հանրապետության Պետական խորհուրդ-Ղրիմի Հանրապետության խորհրդարան»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նաեւ, ինչպես նշվում Է, մարտի 30-ից Ղրիմը կանցնի Մոսկվայի ժամանակի: Համապատասխան որոշումն ընդունվել Է Ղրիմի խորհրդարանի նիստում:
«Ղրիմի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվման կարգը սահմանել երրորդ ժամային գոտուն համապատասխան՝ 2014 թվականի մարտի 30-ին ժամը 2:00-ին ժամացույցի սլաքը տեղափոխելով 2 ժամ առաջ»,-ասված Է որոշման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում