Ղրիմի Գերագույն խորհուրդը ռուսական ռուբլին հայտարարել է պաշտոնական արժույթ
17/03/2014 15:09
Նմանատիպ
Ռուսական ռուբլին պաշտոնապես հայտարարվել Է Ղրիմի Հանրապետության դրամական միավոր: Այդ մասին ասված Է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Ղրիմի Հանրապետության պաշտոնական դրամական միավորը ռուսական ռուբլին Է, ինչպես նաեւ մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը, Ժամանակավոր կանոնակարգի 48 հոդվածին համապատասխան, պաշտոնական արժույթ կլինի ուկրաինական գրիվնան»,- նշվում Է Ղրիմի խորհրդարանի կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում