Ղրիմի հանրաքվեն համապատասխանում Է միջազգային ստանդարտներին. դիտորդներ
Նմանատիպ
Ղրիմի հանրաքվեի քվեարկության գործընթացը եւ ձայների հաշվումը համապատասխանել են հանրաքվեի անցկացման միջազգային ընտրական չափորոշիչներին ու կանոններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է անկախ միջազգային դիտորդների խմբի համատեղ հայտարարության մեջ, որի տեքստն ստացել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Անկախ միջազգային դիտորդների խումբն այն կարծիքին Է, որ Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլի հանրաքվեի ընթացքում քվեարկությունը եւ ձայների հաշվումը անցել են միջազգային ընտրական ստանդարտներին եւ դրա անցկացման հաստատված կանոններին համապատասխան»,-նշվում Է փաստաթղթում:
Դիտորդները եկել են այն եզրակացության, որ հանրաքվեն անցել Է հանրաքվեին մասնակցելու համընդհանուր, հավասար եւ ուղղակի իրավունքի սկզբունքների պահպանմամբ, գաղտնի քվեարկությամբ:
Հայտարարության մեջ ընդգծվում Է, որ կայացած հանրաքվեի ընթացքում պահպանվել են թափանցիկության, արդարության եւ հանդուրժողության սկզբունքները:
Դիտորդների կարծիքով՝ հանրաքվեի արդյունքները «վավերական են եւ արտացոլում են հանրաքվեի մասնակիցների կամքի արտահայտումը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում