Սիրիայի տարբեր շրջաններում շարունակվում են բախումները զինյալների դեմ
Նմանատիպ
իրիական բանակը Կունեյտրայի շրջանի գյուղերում տասնյակ զինյալների է ոչնչացրել, ինչպես նաև ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը և տանկերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիական բանակը կանխել է զինյալների մուտքը Քարամ Միսր շրջանից դեպի Հալեպի Բուրջ ալ Զարուր գյուղ և Ռահիբ շրջան: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել:
Ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ, բացի այդ, բախումները շարունակվում են Հալեպի կենտրոնական բանտի, Ռասմ ալ Աբուդ, Արբիիդ, Քուիրս, Հանանու, ալ Անսարի, աշ Շաար, Ֆաֆին, Մուսլիմիա, Քաֆր աս Սաղիր շրջաններում, որտեղ ևս զինյալներ են սպանվել:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ սիրիական բանակը շարունակում է ռմբակոծել Սիրիայի տարբեր շրջանները, այդ թվում՝ Բուսրա քաղաքը, որի հետևանքով տասնյակից ավելի մարդիկ են զոհվել և վիրավորվել: Համայի շրջանում զինված խմբավորումները փորձել են Մուրք քաղաքից առաջ ընթանալ դեպի հարավ, որտեղ թեժ մարտեր են ընթանում: Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում սիրիական բանակի 4 զինվորներ են զոհվել: Աղբյուրի տեղեկացմամբ, Սիրիայի ազատ բանակը մարտի 16-ին մուտք է գործել Դամասկոսի Սասաա գյուղ և վերահսկողություն հաստատել մի քանի կենտրոնների վրա: Սիրիակ ան բանակը ռմբակոծում է նաև Սասաա գյուղի զինյալների հավաքատեղիների ուղղությամբ:
Արդեն 3 տարի շարունակվող բախումների հետևանքով Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում