Պաշտոնական Մոսկվան ճանաչել է Ղրիմի անկախությունը
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի հանրապետության անկախությունը ճանաչելու մասին հրամանագիր է ստորագրել: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Հաշվի առնելով 2014 թվականի մարտի 16-ին տեղի ունեցած համաղրիմյան հանրաքվեի ընթացքում Ղրիմի ժողովուրդների կամարտահայտությունը, ճանաչել Ղրիմի Հանրապետությունը, որտեղ քաղաք Սևաստոպոլն ունի հատուկ կարգավիճակ, անկախ և ինքնիշխան պետություն: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից», – նշված է Պուտինի հրամանագրի մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի մասնակիցների 96,67 տոկոսը քվեարկել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությանը միանալու օգտին:
Անկախ միջազգային դիտորդների խմբի համատեղ հայտարարության մեջ նշված է, որ Ղրիմի հանրաքվեի քվեարկության գործընթացը եւ ձայների հաշվումը համապատասխանել են հանրաքվեի անցկացման միջազգային ընտրական չափորոշիչներին ու կանոններին: «Անկախ միջազգային դիտորդների խումբն այն կարծիքին Է, որ Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլի հանրաքվեի ընթացքում քվեարկությունը եւ ձայների հաշվումը անցել են միջազգային ընտրական ստանդարտներին եւ դրա անցկացման հաստատված կանոններին համապատասխան»,- նշվում է փաստաթղթում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում