Մերձդնեստրը ցանկանում Է միանալ Ռուսաստանին. «Վեդոմոստի»
Նմանատիպ
Մերձդնեստրի Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Բուռլան դիմել Է ՌԴ-ի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինին Ռուսաստանի օրենսդրության մեջ չճանաչված հանրապետության՝ ՌԴ-ի կազմ մտնելու օրենսդրական հնարավորություն նախատեսելու խնդրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին հաղորդել Է «Վեդոսմոստի» թերթը:
«Դիմումը ստացվել Է որպես արձագանք Ռուսաստանին այն նոր տարածքների միացման կարգի պարզեցման վերաբերյալ Էսեռների օրինագծի, որը թույլ Է տալիս Ռուսաստանի կազմի մեջ ընդունել արտասահմանյան պետությունների մի մասն առանց այդ պետությունների համաձայնության՝ դրանցում «արդյունավետ օրինական իշխանության» բացակայության դեպքում՝ հանրաքվեի արդյունքների կամ դրանց իշխանությունների դիմումի հիման վրա»,- ճշտել Է հրատարակությունը, որը ձեռք Է բերել դիմումի պատճենը:
Թերթը նշում Է, որ, ինչպես հետեւում Է Մերձդնեստրի Գերագույն խորհրդի նախագահի նամակից,»Էսեռների» օրինագիծը հնարավոր Է դարձնում սոսկ Ղրիմի միացումը, այլ ոչ թե Մերձդնեստրի, քանի որ Մոլդովայի իշխանությունը չի կարելի միանշանակ անարդյունավետ համարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում