Պուտինը նպատակահարմար է գտնում Ղրիմը միացնել ՌԴ-ին

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Ռուսաստանի և Ղրիմի միջև համաձայնագրի նախագիծը, որով Ղրիմը պետք է մտնի ՌԴ-ի կազմ, ինչպես նաև ՌԴ-ի կազմ մտնող նոր սուբյեկտների մասին նախագիծը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, նշված է պետական իրավական պորտալում տեղակայված Պուտինի հայտարարության մեջ:

«Նպատակահարմար եմ գտնում նման փաստաթուղթը ստորագրել բարձրագույն մակարդակով»,- նշված է հայտարարության մեջ:

Մարտի 17-ի երեկոյան, Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ՌԴ-ն ճանաչել է Ղրիմի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում