ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ. Ռասմուսեն
Նմանատիպ
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ վերագնահատում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հացազրույցում:
«Մենք այժմ վերաիմաստավորում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները,- նշել է նա:- Մենք արդեն որոշել ենք դադարեցնել պրակտիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ: Իսկ երբ դաշինիք անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպեն ապրիլի 1-ին եւ 2-ին, նրանք կվերանայեն Ռուսաստանի հետ մեր բոլոր կապերը»:
«Մենք պլանավորում էինք ծովում համատեղ գործողություն անցկացնել ամերիկյան այն նավի անվտանգությունն ապահովելու նպատակով, որի վրա ոչնչացվելու է Սիրիայի քիմիական զենքը,- հիշեցրել է Ռասմուսենը:- Մենք դա կանենք, բայց Ռուսաստանը գործողությանը չի մասնակցի: Սա համագործակցության դադարեցման օրինակներից մեկն է»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ մարտի 17-ին Ռասմուսենը Բրյուսելում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պատոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ն հավաստել են ռազմական համագործակցությունն ընդլայնելու եւ Ուկրաինայի ռազմական հնարավորությունները զարգացնելու մտադրությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում