Ֆյուլեն առաջարկում է Ուկրաինային ընդունել ԵՄ կազմի մեջ
18/03/2014 12:32
Նմանատիպ
Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այն կարծիքին է, որ Ուկրաինայում ստեղծված իրադրության կապակցությամբ Եվրամիությունը կարող Է քննարկել ընդլայնման հարցը, հաղորդում Է Deutsche Welle-ը:
«Եթե մենք ցանկանում ենք լրջորեն փոխել Արևելյան Եվրոպայի այն մասը, որին վերաբերում են ներկայիս իրադարձությունները, մենք պետք Է օգտագործենք քաղաքականության ամենաուժեղ գործիքը, որն ունի ԵՄ-ն. դա ընդլայնումն Է: Այն ունի աննախադեպ արդյունավետություն և կայունացնող ուժ»,-հայտարարել Է Ֆյուլեն գերմանական Die Welle թերթին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով ՌԴ-ն ճանաչում է Ղրիմի անկախությունը: Իսկ այնուհետև նաև որոշում է կայացվել Ղրիմը ՌԴ-ի կազմի մեջ մտցնելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում