Ղրիմի մեքենաները կստանան ռուսական համարանիշներ
18/03/2014 13:12
Նմանատիպ
Ղրիմը, ՌԴ-ի կազմի մեջ մտնելու դեպքում կստանա սեփական ավտահամարանիշների կոդը: Այս մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն՝ հղում կատարելով «Московский комсомолец» թերթին:
Այս պահին պետական ռեգիստրում ազատ են միայն երկու երկնիշ համարներ՝«91»կամ «92»: Պետավտոտեսչությունը կարծում է, որ այդ համարներից մեկը բավարար կլինի Ղրիմի բոլոր մեքենանների համար: Ինչպես ենթադրվում է, Ղրիմի մեքենաների վերագրանցումը անվճար կլինի:
Ղրիմում գրանցված տրանսպորտային միջոցները գրանցված են ուկրաինական «AK» կամ «KK» նշաններով: Սևաստոպոլում համարանիշները «CH» կամ «IH» կոդով են:
2013թ-ի ընթացքում Ղրիմում վաճառվել է ավելի քան 10 հազար նոր մեքենաներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում