ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը «օրակարգի հարց չԷ». Յացենյուկ
Նմանատիպ
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը «օրակարգի հարց չԷ», եւ ՈՒկրաինան ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ կապերը չի դիտարկում «կամ-կամ» սկզբունքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանրապետության հարավային եւ արեւելյան տարածաշրջանների բնակիչներին հղած հեռուստաուղերձում:
«Բացառապես հանուն Ուկրաինայի միասնության պահպանման ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա օրակարգում,-հայտարարել Է նա:-Երկիրը կպաշտպանի ուժեղ, արդիական ուկրաինական բանակը»:
Վարչապետը հավաստել Է, որ մարտի 21-ին Բրյուսելում ծրագրված Է Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը: «Մենք առայժմ հետաձգել ենք այդ փաստաթղթի տնտեսական բաժնի ստորագրումը՝ նկատի առնելով այն մտահոգություններն ու երկյուղները, թե ազատ առեւտրի գոտին բացասական հետեւանքներ չի ունենա արդյոք արդյունաբերական տարածաշրջանների համար, խոսքը, նախեւառաջ, արեւելքի մասին Է,-շարունակել Է նա:-Այդ հարցի շուրջ մենք լրացուցիչ կոնսուլտացիաներ կանցկացնենք»:
«ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ կապերը մենք չենք դիտարկում «կամ-կամ» սկզբունքով»,-նշել Է Յացենյուկը: Նա խոստացել Է «հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն պահպանվի խաղաղությունը, այլեւ Ռուսաստանի հետ հաստատվեն հիրավի գործընկերային ու բարիդրացիական հարաբերություններ», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում