Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում է կազմակերպվում Հաագայում. Էլմար Մամեդյարով
18/03/2014 15:38
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին առաջարկել են հանդիպել Հաագայում միջուկային անվտանգության գծով անցկացվելիք հերթական գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը, Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Համանախագներից առաջարկ կա հանդիպում անցկացնել Հաագայի գագաթնաժողովում», -հայտարարել է Էլմար Մամեդյարովը:
Հարցին, թե ինչ ձևաչափով է այն կայանալու, Մամեդյարովը պատասխանել է, որ իրեն հայտնի է միայն ԱԳՆ ղեկավարների ձեւաչափով հանդիպման մասին:
Միջուկային անվտանգության գծով հերթական գագաթնաժողովը Հաագայում տեղի կունենա մարտի 25-26-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում