Եվրախորհրդարանը կազմել Է «Մագնիտսկու ցուցակը» եւ ԵՄ-ին կոչ Է անում ընդունել այն
Նմանատիպ
Եվրախորհրդարանի (ԵԽ) արտաքին գործերի կոմիտեն մարտի 18-ին կազմել Է «Մագնիտսկու ցացակը»՝ Եվրամիության խորհրդից պահանջելով արգելել Ռուսաստանի 32 քաղաքացիների այցագրեր տալը եւ սառեցնել նրանց հաշիվները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԽ-ի մամուլի ծառայությանը:
«ԵՄ-ի խորհուրդը պետք Է կազմի այն անձանց ընդհանուր ցուցակը, որոնք պատասխանատու են համարվում ռուսաստանցի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու խոշտանգումների եւ մահվան, դրա իրավաբանական պարտակչության եւ նրա մոր ու այրու տեւական հալածանքների համար: Այդ պաշտոնատար անձանց անհրաժեշտ Է արգելել ուղեւորությունները Եվրամիության երկրներ, ԵՄ-ում նրանց ակտիվները պետք Է կալանադրվեն»,- ասված Է բանաձեւի տեքստում:
Կոմիտեն հրապարակել Է այն անձանց ցուցակը, որոնց դեմ, նրա կարծիքով՝ հարկ Է սահմանել այդ պատժամիջոցները: Նրանցից տասնվեց մարդ արդեն մտցված Է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակ: Պատգամավորները նաեւ քննադատել են Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի դիրքորոշումը, որը, նրանց խոսքով՝ «Մագնիտսկու» եվրոպական «ցուցակի» հարցը չի բարձրացրել ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարություների ղեկավարների նիստերում, թեեւ ԵԽ-ն տակավին 2012 թվականի հոկտեմբերին ընդունել Է համապատասխան կոչով բանաձեւ:
Սպասվում Է, որ կոմիտեի բանաձեւը Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի քննարկմանը կներկայացվի ապրիլին: Պատժամիջոցների վերաբերյալ ԵԽ-ի նստաշրջանի որոշումները կրում են հանձնարարական բնույթ, քանի որ սահմանափակող միջոցառումներին հավանություն Է տալիս եւ դրանք ընդունում Է ԵՄ-ի խորհուրդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում