Ադրբեջանցի փորձագետը Ադրբեջանի ՊՆ ղեկավարին «ստախոս, կեղծարար եւ պատահական մարդ» է անվանել
Նմանատիպ
Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այդ պաշտոնում նշանակվել է «զուտ պատահականության արդյունքում»: Facebook-ի իր էջում այդ մասին արած գրառման մեջ նա խոստացել է Զաքիր Հասանովին մերկացնել որպես «ստախոս եւ կեղծարար» գեներալի: Նա նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերածվել է ազգակիցների ակումբի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանցի փորձագետը հայտարարել է azpolotika.info կայքի հետ զրույցում:
Փորձագետին զայրացրել է այն փաստը, որ Facebook-ում բացած կեղծ էջում ՊՆ ղեկավարությունն իր հասցեին սպառնալիքներ է տեղացել’ վատ աշխատանքի համար նախարարությանը շարունակաբար քննադատելու համար:
«Դուք ոչ մի օր անգամ չեք մասնակցել մարտական գործողություններին, բայց Ձեզ ներկայացնում եք որպես Ղարաբաղում կռված գեներալ: Ես խոստանում եմ շարունակաբար մերկացնել ձեզ’ որպես ստախոս եւ կեղծարար գեներալի: Թող ադրբեջանական ժողովուրդը տեսնի, որ գեներալի ուսադիրներ կրող նախարարը օր ու գիշեր մտածում է ոչ թե պատերազմելու, այլ իր ապօրինի գործերը քննադատող մարդկանցից հաշիվ պահանջելու մասին: Նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Զաքիր Հասանովը պաշտպանության նախարարությունը իրականում վերածել է իր ընկերների եւ ազգակիցների ակումբի: Ադրբեջանա կան ժողովուրդը տեղյակ չէ, որ, արհամարհելով օրենքները, այս մարդը սեփականաշնրոհել է ՊՆ-ն եւ այդ համակարգում բարձր պաշտոնների նշանակել իր մերձավորներին, բաջանաղին, սիրուհուն»,- նշել է փորձագետը:
Ջաֆարովը քննադատել է նաեւ Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըքովին: «Գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադըքովը Դաղստանի ազգային հերոս է: Այդ անձը Գինեսի գրքում հայտնվելու արժանի մարդ է: 20 տարուց ավելի ղեկավար պաշտոններ է զբաղեցնում ՊՆ-ում», -ասել է նա:
Ջաֆարովը նշում է նաեւ, որ ադրբեջանական բանակի նվիրյալներ ներկայացող այդ մարդիկ երկիրը պատերազմական վիճակում գտնվելու պայմաններում իրենց որդիներին բանակից հեռու տաքուկ եւ եկամտաբեր պաշտոնների են տեղավորել: «Զաքիր Հասանովի որդին բարձր պաշտոն է զբաղեցնում ոստիկանությունում, իսկ Նեջմեդդին Սադըքովի որդին’ հարկային նախարարության համակարգում», – հայտնել է ադրբեջանցի ռազմական փորձագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում