Ստեփանակերտում կանցկացվի Ղրիմի ինքնորոշմանը նվիրված համերգ
Նմանատիպ
Ստեփանակերտում «Արցախը կողմ է ինքնորշմանը» խորագրով մարտի 18-ին կայանալիք համերգը նվիրված կլինի Ղրիմի ինքնորոշմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ բացօթյա համերգի մեկնարկը 18:00-ին է, եւ չի բացառվում, որ համերգին մասնակցի նաեւ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: «Նման համերգներ Ստեփանակերտում շատ հաճախ են կազմակերպվում, եւ քանի որ Ղրիմը վերջերս ինքնորոշում ստացավ, ապա այս տարվա առաջին համերգը նվիրված է հենց Ղրիմին: Այս կերպ Արցախն իր դիրքորոշումն է հայտնում երկրների ինքնորոշման կարեւորագույն հարցին»,- ասաց Դավիթ Բաբայանը’ հավելելով, որ ինքնորոշված երկրներին նվիրված համերգների անցկացումը Ստեփանակերտում ավանդական է: Նման համերգներ են անցկացվել նաեւ ինքնորոշում ցանկացող Կատալոնիայի եւ Շվեյցարիայի պատվին:
Ղրիմում ավարտվել է թերակղզու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն: Բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն: Ղրիմի նոր իշխանությունները հայտարարել են, որ ապրիլի մեկից թերակղզին կանցնի ռուբլու գոտի: Մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնային ժողովում ստորագրվեց Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը ՌԴ կազմում ներառելու պայմանագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ՌԴ նախագահն ու Ղրիմի Գերագույն Խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը, վարչապետ Սերգեյ Ակսյոնովը եւ Սեւաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում