ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ութերորդ հանդիպումը կանցկացնի Ուկրաինայի իրադրության շուրջ
Նմանատիպ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 19-ին այս ամսվա սկզբից ի վեր ութերորդ հանդիպումը կանցկացնի Ուկրաինայի իրադրության շուրջ: Ինչպես հայտարարել է մարտին ԱԽ-ն նահագահող Լյուքսեմբուրգի մշտական ներկայացուցչությունը, նիստը նշանակված է ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 23:00-ին): «Անվտանգության խորհուրդը բաց հանդիպում կանցկացնի Ուկրաինայի իրադրության շուրջ: Հաշվետվությամբ հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը եւ գլխավ? ?ր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը»,- հայտնել են ներկայացուցչությունում:
Նաեւ հայտնի է դարձել, որ Գլխավոր ասամբելայի՝ մարտի 20-ին նշանակված լիագումար նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով: Այդ մասին տեղեկացրել է ԳԱ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Աֆաֆ Կոնջան:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտարարել են ՄԱԿ-ին առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունում, պլանների փոփոխությունը կապված է անվտանգության խորհրդի նիստ գումարելու որոշման հետ: Առայժմ հայտնի չէ՝ երբ կկայանա Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը:
Ռուսաստանը մարտի 15-ին վետո է դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձեւի ընդունման վրա, որը անօրինական էր ճանաչում Ղրիմի հանրաքվեն:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ եւ արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ թեեւ Ղրիմի կարգավիճակի հարցում Ռուսաստանի գործողությունները, իր կարծիքով, միջազգային իրավունքի եւ ԵԱՀԿ-ի պարտավորությունների խախտում են, այդ իրադարձությունները չպետք է հանգեցնեն իրադրությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու փորձերից վերջնական հրաժարման:
«Անկեղծ ու ազնիվ երկխոսությունը եւ կամուրջներ կառուցելու լարված ջանքերն այսօր ավելի կարեւոր են, քան երբեւէ»,- ասված է Բուրկհալտերի հայտարարության մեջ, որը տարածել է ԵԱՀԿ-ի կենտրոնակայանը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Բուրկհալտերը Ռուսաստանի գործողությունները որակել է «միջազգային իրավունքի հետ անհամատեղելի»:
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին:
«Ռուսաստանը անտեսեց միջազգային օրենսդրությանը համապատասխանող դիրքերին վերադառնալու բոլոր կոչերը եւ շարունակում է շարժվել վտագնավոր ուղիով: Ղրիմի միացումը անօրինական է, եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները չեն ճանաչի դա»,- ասված է Ռասմուսենի հայտարարության մեջ:
«Խիստ անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը հանդես բերեն զսպվածություն եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն հետագա էսկալացումից խուսափելու համար»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում