ԱՄՆ-ն դեռ գնահատում է ՌԴ-ի գործողությունները
Նմանատիպ
ԱՄՆ-ը գտնվում Է Ռուսաստանի գործողությունների գնահատման փուլում և պատրաստ չԷ կոնկրետացնել իր հետագա քայլերն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերլուծել ստեղծված իրավիճակը: Մարտի 18-ին այս կարծիքն Է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ, որը նվիրված Էր ամերիկյան հանրային ժողովրդավարության հեռանկարներին:
Միևնույն ժամանակ նա հավելել Է, որ Ղրիմի իրադրությունը կարող Է դառնալ «վիթխարի մարտահրավեր համաշխարհային հանրակցությանը, որը կպահանջի այդ մարտահրավերի մակարդակին համաչափելի պատասխան»: Քերին հավաստել Է ԱՄՆ-ի դիրքորոշումը, ըստ որի Ռուսաստանի գործողությունները «կունենան գին»:
Պետքարտուղարը կրկին հույս Է հայտնել, որ հնարավոր պատժամիջոցների լույսով Ռուսաստանը չի հրաժարվի համաշխարհային հանրակցության հանգուցային մի շարք հիմնախնդրիրների լուծման ուղղությամբ ԱՄՆ-ի հետ գործընկերությունից:
«Կարրոր Է, որ, չնայած Ռուսաստանի հետ տարակարծություններին, մեզ հաջողվել Է գտնել լուրջ հարցերի շուրջը համագործակցելու ոլորտներ: Աֆղանստան, միջուկային զինանոցների կրճատման Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 ծրագիր, Իրան, Սիրիա, այլ հարցեր, որոնց շուրջ մեզ հաջողվել Է համագործակցել, չնայած մենք նաև տարաձայնություններ ենք ունեցել»,- հայտարարել Է Քերին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում