Թուրքիան կպահպանի ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները
Նմանատիպ
Ղրիմի հարցում Թուրքիան գտնվում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի կողմում: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ չնայած Թուրքիան գտնվում է Արևմտյան բլոկում և պաշտպանում է ԵՄ և ՆԱՏՕ դիրքորոշումները, այդուհանդերձ կարևորում է նաև Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: «Թուրքիան պատրաստ է պահպանել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է Դավութօղլուն:
Ղրիմում մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում բնակչության ավելի քան 96 տոկոսը կողմ արտահայտվեց ինքնավար հանրապետության’ ՌԴ կազմ ներառվելու որոշմանը: Մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնային ժողովում ստորագրվեց Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը ՌԴ կազմ ներառելու պայմանագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում