Ուկրաինան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Նմանատիպ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է հանրապետությունում ՌԴ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Վորոբյովին, որին բողոքի նոտա է հանձնվել Ռուսաստանի կողմից անօրինական Ղրիմի Հանրապետության ճանաչման և ՌԴ-ի կազմ Ղրիմի Հանրապետության ու Սևաստոպոլի ընդունման մասին պայմանագրի ստորագրման դեմ, տեղեկացնում է արտաքին գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Ռուսական կողմի այդ գործողությունները չեն համապատասխանում պետությունների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության անխախտելիության և ներքին գործերին չմիջամտելու երաշխիքների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ուկրաինական կողմը ՌԴ-ի նշված գործողությունները գնահատում է որպես անեքսիայի ակտ և «կտրականապես ժխտում է Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության տարածումը նրա կողմից բռնազավթված Ուկրաինայի տարածքի վրա և իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել՝ միջազգային օրենքին եւ Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան», հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում