Հեյդար Ալիևի աղջիկը դեմ է դուրս եկել Իլհամ Ալիևին

Երկար ժամանակ տնային կալանքի տակ գտնվող, իսկ ներկայումս Անգլիայում բնակվող Հեյդար Ալիևի դուստրն ապշած է Լոնդոնում Golden & Co ընկերության կողմից պատրաստվող iPhone 5S gold limited ոսկյա սմարթֆոնների թողարկումից, որը պատրաստվել է սահմանափակ քանակությամբ, հատուկ ադրբեջանական օլիգարխների համար: Հեռախոսի վրա դրոշմված է Հեյդար Ալիևի ստորագրությունը: Այս մասին տեղեկացնում է Voskanapat.info կայքը:

« Այս իրադարձությունը ինձ ոչ միայն չի ուրախացրել, այլ ապշեցրել է:Ես մեծ մեղք եմ համարում ազգի փրկչի և պետության հիմնադրի ստորագրության կիրառումը կենցաղային տեխնիկայի վրա, որը պետք է դրվի գրպաններում կամ պայուսակների մեջ: Ես, որպես Հեյդար Ալիևի աղջիկ, վճռականորեն բողքում եմ նման տհաճ երևույթների դեմ և արգելում եմ դա», – Սևիլ Ալիևայի խոսքերն է մեջբերում Space հեռուստաալիքի լրատվական կայքը:

Սևիլ Ալիևան արդեն 20 տարի է ապրում է Լոնդոնում: Ի տարբերություն քրոջը, Իլհամ Ալիևը չի արձագանքել այդ իրադարձությանը: Ըստ տարածված տեղեկատվության, Հեյդար Ալիևը այդ հեեռախոսները կբաժանի՝ որպես խրախուսական նվերներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում