Ղրիմը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագիրը սահմանադրական է
Նմանատիպ
Ղրիմը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագիրը համապատասխանում Է ՌԴ-ի Սահմանադրությանը: Նախօրյակին ստորագրված փաստաթղթի վերաբերյալ մարտի 19-ին այս եզրակացությունն Է կայացրել ՌԴ-ի Սահմանադրական դատարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Սահմանադրական դատարանն ճանաչել Է, որ այս Պայմանագիրը համապատասխանում Է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը»,-հայտարարել Է Սահմանադրական դատարանի ղեկավար Վալերի Զորկինը:
Ռուսաստանը եւ Ղրիմը մարտի 18-ին Մոսկվայում պայմանագիր են ստորագրել ՌԴ-ի կազմ Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի մտնելու մասին: Պայմանագիրն ստորագրել են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի Գերագույն խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը, հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովը եւ Սեւաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին:
Մինչդեռ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հանրապետությունում ՌԴ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Վորոբյովին բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի կողմից Ղրիմի Հանրապետության ճանաչման եւ ՌԴ-ի կազմ Ղրիմի Հանրապետության ու Սեւաստոպոլի ընդունման մասին պայմանագրի ստորագրման կապակցությամբ:
«Ռուսական կողմի այդ գործողությունները չեն համապատասխանում պետությունների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ անխախտելիության եւ ներքին գործերին չմիջամտելու երաշխիքների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ուկրաինական կողմը ՌԴ-ի նշված գործողությունները գնահատում է որպես անեքսիայի ակտ եւ «կտրականապես ժխտում է Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության տարածումը նրա կողմից բռնազավթված Ուկրաինայի տարածքի վրա եւ իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել՝ միջազգային օրենքին եւ Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան»:-
Հետևեք մեզ նաև Telegram-ում