Իսրայելի օդուժը հարվածել է Սիրիայի ռազմական օբյեկտներին

Իսրայելական օդուժը օդային հարվածներ է հասցրել սիրիական մի քանի ռազմական օբյեկտների: Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այդպիսի միջոցներ ձեռնարկվել են իսրայելա-սիրիական սահմանին գտնվող Գոլանի բարձունքում երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյուններից հետո:

Պայթյունի արդյունքում վիրավորվել են Իսրայելի բանակի չորս զինծառայողներ:

Իսրայելական բանակի մամուլի քարտուղարության ներկայացուցիչը նշել է. «Իսրայելական բանակի զինծառայողների դեմ երեքշաբթի օրը սիրիական կողմից կատարված գործողությունները ուժի էսկալացիայի անթույլատրելի դրսևրում է: Իսրայելը թույլ չի  տա իր բնակչության և և զինծառայողների նկատմամբ նման սպառնալիք և կկատարի Սիրիայի կողմից ռազմական գործողությունները կանխելու և հակահարված տալու իր առաքելությունը»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում