Թեհրանը շահագրգռված չէ միջուկային զենքի ստեղծման հարցում. Իրանի ԱԳ նախարար
Նմանատիպ
Թեհրանը շահագրգռված չէ միջուկային զենք ունենալու հարցում, քանի որ դրա ստեղծման գործընթացը կխարխլի երկրի անվտանգությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Financial Times թերթում հրապարակված հոդվածում:
«Մեր կարծիքով՝ միջուկային զենքը վերածվել Է անցած դարաշրջանի հնացած միջոցի: Հօգուտ միջուկային զենքի ընտրությունը կարող է վնաս հասցնել Իրանի անվտանգությանը, սպառնալիքի տակ դնել մեր հարաբերական առավելությունը սովորական զինված ուժերում»,- ընդգծել Է նախարարը:
Զարիֆի կարծիքով՝ Ժնեւում «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներ եւ Գերմանիա) հետ ձեռք բերված միջանկյալ համաձայնությունը հիմնված Է այն համոզման վրա, որ «չտարածումը կարող Է ապահովված լինել Իրանի միջուկային Էներգետիկական ծրագրի թափանցիկության միջոցով, որի, ներառյալ ուրանի հարստացման, դիտազննումն իրականացնում Է ՄԱԳԱՏԷ-ն»:
«Եզրափակիչ համաձայնության հասնելու խնդիրը պահանջում Է ավելի զգալի ջանքեր»,- նշել Է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում