Ո՞ր պետություններն են զենք մատակարարում Ադրբեջանին
Նմանատիպ
Ադրբեջանն սպառազինությունների հիմնական տեսակների ներկրման ծավալներով երկրորդ երկիրն է Եվրոպայում: Այս մասին նշվում է Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ 2004-2008 թթ-ի հետ համեմատ վերջին 5 տարվա ընթացքում Եվրոպայում զենքի ներկրումը 25 տոկոսով կրճատվել է, իսկ 2009-2013 թթ-ին Ադրբեջանի կողմից զենքի ներմուծումը 378 տոկոսով ավելացել է:
Նշվում է, որ վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանի ձեռք բերած զենքի 80 տոկոսը ներկրվել է Ռուսաստանից: Ադրբեջանին զենք են մատակարարել նաեւ Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելը եւ Թուրքիան:
Ըստ զեկույցի’ սպառազինությունների հիմնական տեսակների խոշորագույն ներմուծողը Մեծ Բրիտանիան է, որն այլ երկրներից զենք ձեռք բերելու հետ մեկտեղ սպառում է եվրոպական արտահանման 12 տոկոսը: Երկրորդ տեղում, ներմուծման 12 տոկոս արդյունքով, Ադրբեջան է, երրորդը’ Հունաստանը (11 տոկոս):
Աշխարհին զենքի հիմնական տեսակներ մատակարարող 5 խոշորագույն պետություններն են ԱՄՆ-ը (29 տոկոս), Ռուսաստանը (27 տոկոս), Գերմանիան (7 տոկոս), Չինաստանը (6 տոկոս) եւ Ֆրանսիան (5 տոկոս):
Զեկույցը պարունակում է 2009-2013 թթ-ի եւ 2004-2008 թթ-երի ընթացքում աշխարհի մի շարք տարածաշրջաններում զենքի ներմուծման եւ արտահանման հարցերով համեմատական վերլուծություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում