Ադրբեջանական դրոշը` սումգայիթցիների ոտքերի տակ
19/03/2014 20:05
Նմանատիպ
Սումգայիթի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը հանձնարարել է քաղաքի գլխավոր փողոցների ասֆալտը ներկել ադրբեջանական դրոշի գույներով: Սումգայիթի ղեկավարի այդ որոշումն առաջացրել է քաղաքի բնակիչների բուռն զայրույթը: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
«Հայտնի չէ, թե ինչն է հանդիսանում ադրբեջանական դրոշը սումգայիթցիների ոտքերի տակ նետելու Էլդար Ազիզովի որոշման պատճառը», -գրում է թերթը:
Քաղաքի բնակիչներն արդեն շտապում են բողոքի ակցիաներ կազմակերպել գործադիր իշխանության շենքի առջեւ: Սոցիալական ցանցերում մարտի 22-ին փողոց դուրս գալու եւ ադրբեջանական դրոշը վիրավորելու դեմ բողոքելու կոչեր են հնչում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում