Ուկրաինան հրաժարվել է ԱՊՀ-ն նախագահելուց
Նմանատիպ
Ուկրաինան կասեցնում է ԱՊՀ-ում իր նախագահությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբեյնոսը:
«Ուկրաինան որոշել Է չշարունակել իր նախագահությունը Համագործակցությունում: Այսօր համապատասխան նոտա կուղարկվի»,-ասել Է նա:
Դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը պարզաբանել Է, որ այդ որոշումն ընդունվել Է այն բանի պատճառով, որ ԱՊՀ-ի անդամ երկրները չեն կատարում Համագործակցությունն ստեղծելիս ստորագրված համաձայնագրի պայմանները: «Ուկրաինան իրեն իրավունք Է վերապահում քննարկել ԱՊՀ-ի գործունեությանը իր հետագա մասնակցության նպատակահարմարությունը»,-հավելել Է Պերեբեյնոսը:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մարտի 14-ին Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել Է ԱՊՀ-ի ստեղծման համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը: Փաստաթուղթն առաջարկել Է «Բատկիվշչինա» խմբակցությունից պատգամավոր, ՈՒկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Տարասյուկը: Ավելի վաղ հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան հայտարարել Է, թե Ուկրաինան մտադիր Է դուրս գալ ԱՊՀ-ից՝ «նրա անդամների միջեւ հակամարտությունների լուծման գործիք ծառայելու կազմակերպության անկարողության պատճառով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում