Իվանաշվիլին հիասթափված է Մարգվելաշվիլիից

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե հիասթափված է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիից: Այդ մասին  Իվանիշվիլին ասել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ես որոշակիորեն հիասթափված եմ, պարզվեց, որ նա սկզբունքորեն այլ հատկանիշներ ուներ, ընտրություններից հետո նա այլ բնավորություն դրսևորեց»,- նշել է Իվանիշվիլին:

Հարցազրույցում նա ասել է. թե ինքը չգիտի՝ ինչու նոր նախագահի ֆավորիտը դարձավ Վանո Մաչավարիանին, որը ներկայում Վրաստանի նախագահի խորհրդականն է արտաքին հարաբերությունների հարցերով:

Իվանիշվիլին իր կարծիքն է հայտնել Մարգվելաշվիլիի՝ Հավլաբարի նստավայրի կապակցությամբ և հայտարարել, որ նախագահ դառնալուց առաջ Մարգվելաշվիլին նախագահական պալատն զբաղեցնելու ամենասկզբունքային հակառակորդն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում