Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել մայիսի վերջին Աստանայում
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել մայիսի վերջին Աստանայում: Այդ մասին ասված է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի հաղորդագրության մեջ, որը տարածվել Է մարտի 19-ին:
«Մայիսի վերջին Աստանայում Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բալառուսի նախագահները կարող են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը»,-գործկոմի մամուլի ծառայությունը մեջբերել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար Ասքար Կիշկեմբաեւի խոսքը:
«Ենթադրվում Է, որ պայմանագրի նախագիծն ամբողջ ծավալով կհամաձայնեցվի եւ կպատրաստվի մինչեւ 2014 թվականի մայիսի 1-ը՝ պետությունների ղեկավարների քննարկմանն ու ստորագրմանը ներկայացնելու համար: Սպասվում Է, որ այդ պայմանագրի ստորագրումը տեղի կունենա մայիսի վերջին Աստանայում՝ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ նախագահների մակարդակով նիստում»,-ասել Է Կիշկեմբաեւը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում