Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության գագաթնաժողովը
Նմանատիպ
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ մարտի 20-ին Բրյուսելում բացվող գագաթնաժողովի գլխավոր թեմաները կդառնան Ուկրաինայի իրադրությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը եւ ԵՄ-ի տնտեսական խնդիրները:
«Մեր օրակարգի առավել սուր թեման կդառնա Ուկրաինայի իրադրությունը, որի շրջանակներում մենք կքննարկենք ԵՄ-ի ընդհանուր պատասխանը Ղրիմում կայացած հանրաքվեին եւ իրադարձությունների հետագա զարգացումը: Մենք այն համարում ենք անօրինական, երկրի Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքին հակասող, ինչպես նաեւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության սկզբունքները խախտող»,- գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել Է ԵՄ-ի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը:
Գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինային աջակցություն ցույց տալու համատեքստում մարտի 22-ի առավոտյան կկայանա ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը, ինչը նաեւ ԵՄ-ին թույլ կտա առեւտրական արտոնություններ սահմանել Կիեւի համար: Փաստաթուղթը կստորագրեն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը եւ ԵՄ-ի բոլոր երկրների ղեկավարները:
Ինչ վերաբերում Է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, ապա սպասվում Է, որ գագաթնաժողվի մասնակիցները կքննարկեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների՝ այսպես կոչված «երրորդ բլոկի»՝ այսինքն՝ առեւտրական եւ տնտեսական բնույթի սահմանափակիչ միջոցների սահմանման հնարավորությունը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում