ԱՊՀ-ի երկրների մշտական ներկայացուցիչները կքննարկեն կազմակերպության նախագահումից հրաժարվելու Կիեւի որոշումը
Նմանատիպ
Բելառուսի մայրաքաղաքում մարտի 20-ին տեղի կունենա ԱՊՀ-ի պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը: Ենթադրվում է, որ Ուկրաինայի ներկայացուցիչը պաշտոնապես կհայտարարի 2014 թվականին Համագործակցությունում նախագահելուց հրաժարվելու իր երկրի որոշման մասին եւ համապատասխան նոտա կփոխանցի ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նաեւ սպասվում է, որ մշտական ներկայացուցիչն երի խորհրդի անդամները կքննարկեն ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը ծրագրված է մայիսի 30-ին:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՊՀ-ի Մինսկի կենտրոնակայանում, Համագործակցության նախագահությունը կարող է անցնել Բելառուսին՝ որպես 2013 թվականին նախագահած պետության, կամ Ղազախստանին, որին 2015 թվականին պետք է անցնի նախագահությունը:
Մարտի 19-ին Ուկրաինայի ԱԳ նախարարության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը հայտնել է, որ Ուկրաինան կասեցնում է նախագահությունը ԱՊՀ-ում: «Ուկրաինան որոշել է չշարունակել իր նախագահությունը Համագործակցությունում»,- ասել է նա: Դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը պարզաբանել է, թե այդ որոշումն ընդունվել է այն բանի պատճառով, որ ԱՊՀ-ի անդամ երկրները չեն կատարում Համագործակցությունն ստեղծելիս ստորագրված համաձայնագրի պայմանները: «Ուկրաինան իրեն իրվունք է վերապահում քննարկել ԱՊՀ-ի գործուն եությանը հետագա մասնակցության նպատակահարմարությունը»,- հավելել է Պերեբիյնիսը:
Նույն օրվա երեկոյան Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Անդրեյ Պարուբին հայտարարել է, թե Ուկրաինան որոշում է ընդունել ԱՊՀ-ից իր դուրս գալու ընթացակարգ սկսել: «Որոշում է ընդունվել ոչ միայն դադարեցնել ԱՊՀ-ի նախագահությունը, այլեւ սկսել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը»,- հայտնել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում