Աբդուլլահ Օջալանի նամակը հանձնել է քրդական պատվիրակության անդամներին
Նմանատիպ
Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությունը Նովրուզի տոնակատարությանը երկրի քրդերին Աբդուլլահ Օջալանի կոչը պարունակող նամակը հանձնել է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն», ինչպես նաև Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունների անդամներից բաղկացած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասի ն տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության համանախագահ Սըրրը Սուրեյյա Օնդերը հայտնել է, որ նամակն արդեն իրենց մոտ է: Նա նշել է, որ նամակը կընթերցվի մարտի 21-ին Դիարբեքիրում, իսկ նախքան այդ նամակի բովանդակության վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվի:
2013 թվականի մարտի 21-ին, Նովրուզ տոնի կապակցությամբ թուրքաբնակ տարածաշրջանի մայրաքաղաք Դիարբեքիրում հարյուր հազարավոր քրդերի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքում ընթերցվել էր Օջալանի նամակը, որտեղ նա դիմել էր PKK-ի զինյալներին’ հանձնարարելով դուրս գալ Թուրքիայի տարածքից եւ տեղավորվել Քանդիլում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում