Էրդողանը հեռախոսների գաղտնալսումը որակել է լրտեսություն
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում պետական չինովնիկների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հեռախոսազրույցների լսումները գնահատվում են որպես լրտեսություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով, երկրի կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի պետական չինովնիկների հեռախոսային խոսակցությունների ապօրինի լսումների մեջ մասնակից անձանց հայտնաբերելու համար:
Խոսելով Ֆեթուլլահ Գյուլենի շարժման մասին’ Էրդողանը նշել է, որ Թուրքիայում պետական հիմնարկություն է գործում, որի աշխատակիցների մի մասը գտնվում է Գյուլենի կողմնակիցների ազդեցության տակ:
2014 թ. փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել այն մասին, որ 2011 թ. Salam ահաբեկչական կազմակերպության դեմ Ստամբուլի դատախազության կողմից անցկացված հակաահաբեկչական գործողության շրջանակում լսվել են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ կապված մոտ 7 հազար մարդկանց, այդ թվում նաեւ Թուրքիայի վարչապետի եւ նրա անդամների հեռախոսային խոսակցությունները:
Բացի այդ, հակաահաբեկչական գործողության շրջանակում լսվել են նաեւ թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հեռախոսային խոսակցությունները:
Դրանից հետո Թուրքիայի վարչապետը Գյուլենին մեղադրել է այն բանում, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած այդ հեռախոսային խոսակցությունները լսելու հետեւում, եւ որ դար արվել է իր կառավարությունը տապալեու համար:
Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում