Պուտինի հեղինակությունը ռեկորդային աճ է արձանագրել
Նմանատիպ
Ռուսաստանցիների կողմից երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանության մակարդակը տարվա սկզբից աճել Է 15 տոկոսով եւ հասել հնգամյա առավելագույնին, որը կազմում Է 75,7 տոկոս: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Վերջին ամսվա ընթացքում նախագահի գործունեությանը հավանության մակարդակն աճել Է 11,4 տոկոսով, իսկ տարեսկզբից՝ 15,1 տոկոսով: Սոցիոլոգների կարծիքով՝ նախագահն այսչափ բարձր վարկանիշի Է հասել Ուկրաինայի բարդ քաղաքական իրադրության եւ Ղրիմի հանրաքվեի նախապատրաստման (այդ իրադարձությունները հարցման մասնակիցների 63 տոկոսը գլխավորն են համարել անցած շաբաթվա ընթացքում) ֆոնի վրա, ինչպես նաեւ Ռուսաստանի պարալիմպիական հավաքականի՝ Սոչիում ունեցած հաղթական ելույթի ալիքի վրա (հարցվածների 32 տոկոսը դա են նշել):
Միջին հաշվով վերջին երկու տարվա ընթացքում ռուսաստանցիները նախագահի աշխատանքին հավանություն Էին տալիս 60 եւ ավելի բարձր տոկոսի մակարդակով: Այս ցուցանիշի առավելագույն մեծությունները գրանցվել Էին 2012 թվականի մայիսին (68,8 տոկոս) եւ 2014 թվականի մարտի սկզբին (71,6 տոկոս):
ՀԿՈւՀԿ-ի հարցումն անցկացվել Է 2014 թվականի մարտի 15-16-ին Ռուսաստանի 130 բնակավայրերի 1,6 հազար մարդկանց շրջանում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում