Ռադայի պատգամավորը կոչ է անում ետ կանչել Հայաստանում և Ղազախստանում Ուկրաինայի դեսպաններին
20/03/2014 15:18
Նմանատիպ
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ազատություն պատգամավորական ֆրակցիայի առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հանդես է եկել առաջարկությամբ՝ կոչ անելով ետ կանչել Ղազախստանում և Հայաստանում Ուկրաինայի դեսպաններին: Այս ամսին նա հայտարարել է պառլամետնում իր ելույթի ժամանակ:Այս մասին տեղեկացնում է «24tv.ua»-ն:
«Հայտնվել են որոշ երկրներ, որոնք սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն: Մասնավորապես ՝ տեղեկատվությունը Ղազախստանի և Հայաստանի մասին է»,-նշել է նա:
«Ազատության» առաջնորդը կոչ է անում հետ կանչել Ղազախստանում և Հայաստանում Ուկրաինայի դեսպաններին՝ բացատրություն տալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում