ԵՄ-ն առևտրային արտոնություններ կսահմանի Ուկրաինայի համար
Նմանատիպ
Եվրախորհրդարանի միջազգային առեւտրի կոմիտեն մարտի 20-ին Բրյուսելում կայացած նիստում քվեարկել Է Եվրամիության կողմից Ուկրանիայի օգտին առեւտրական արտոնությունների սահմանման օգտին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Խորհրդարանականներն առաջարկում են վերացնել այն մաքսատուրքերի 98 տոկոսը, որոնք արտադրանքի ուկրաինացի արտահանողները վճարում են Եվրամիության սահմաններին: Այս միակողմանի միջոցը կխթանի Ուկրաինայի տնտեսության աճը՝ նրա արտադրողների եւ արտահանողների համար պահպանելով տարեկան մինչեւ 487 միլիոն եվրո»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ այժմ համապատասխան որոշմանը պետք Է հավանություն տա Եվրախորհրդարանը:
Խոսքը վերաբերում Է, մասնավորապես, ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների, տեքստիլ արդյունաբերության արտադրանքի մաքսատուրքերի վերացմանը: Սույն արտոնությունները կգործեն առնվազն մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում