Մոսկվան անընդունելի Է համարում ԵՄ-ի պատժամիջոցների եւ սպառնալիքների լեզուն. ՌԴ ԱԳՆ
Նմանատիպ
Ռուսաստանը չի ընդունում ԵՄ-ի պատժամիջոցների եւ սպառնալիքների լեզուն, բայց եթե դրանք իրագործվեն, անպատասխան չեն մնա: Այդ մասին հայտարարել են ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Մոսկվայում «տարակուսանքով են ծանոթացել Եվրոպական խորհրդի՝ մարտի 6-ին Բրյուսելում կայացած արտահերթ նիստի արդյունքներին, որը նվիրված Էր Ուկրաինայի իրադրությանը»: «Դժվար Է ազատվել այն տպավորությունից, որ կոնյունկտուրային մոտեցումները գերակշռող են դարձել ողջամտության նկատմամբ, որը առնվազն թելադրում Է Եվրամիության ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի սկզբունային դիրքորոշմանն անսալու անհրաժեշտությունը»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում:
Եվրամիությունը պետք Է պարզորոշ հասկանա, որ սահմանափակիչ բոլոր միջոցառումները ոչ միայն առանց պատասխանի չեն մնա, այլեւ կհարվածեն հենց ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների շահերին, ընդգծել են ԱԳ նախարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում